Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

«Իմ քայլը» ներխուժեց մանկավարժական համալսարան

«Իմ քայլը» ներխուժեց մանկավարժական համալսարան
16.04.2018 | 13:42

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող «Իմ քայլը» շարժումը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանի պետական մանկավարժական համալսարանում է։ «Միացում, միացում» վանկարկումներով ցուցարարները ուսանողներին կոչ արեցին միանալ իրենց, այնուհետև «դասադուլ, դասադուլ» վանկարկումներով հորդորեցին դուրս գալ փողոց։ «Արի հրապարակ», - այս կոչով էլ ուսանողներին դիմեց Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 4272

Մեկնաբանություններ